«Երևան» առաջին միջազգային օպերային փառատոնը կանցկացվի ապրիլի 27-30-ը19 ապրիլի 2017 - 10:17 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 27-30-ը Երևանում անցկացվելու է «Երևան» առաջին միջազգային օպերային փառատոնը: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում ելույթ են ունենալու աշխարհահռչակ օպերային աստղեր՝ ներկայացնելով օպերային լավագույն ստեղծագործությունները: Օպերային թատրոնի հաղորդմամբ, ապրիլի 27-ի համերգին oպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախբի հետ ելույթ է ունենալու սոպրանո Հասմիկ Գրիգորյանը (Լիտվա), տենոր Սթիվեն Կոստելոն (ԱՄՆ), բարիտոն Ռոդիոն Պողոսովը (ՌԴ): Դիրիժոր՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստ. արտիստ Կոնստանտին Օրբելյան: Ապրիլի 28-ի համերգին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ է ունենալու սոպրանո Բարբարա Ֆրիտտոլին (Իտալիա), բարիտոն Գեորգի Գագնիձեն (Վրաստան): Դիրիժոր՝ ՌԴ վաստ. արտիստ Կոնստանտին Օրբելյան: Ապրիլի 30-ին ներկայացվելու է Ջ. Վերդի «Տրավիատա» օպերան: Վիոլետայի դերում հանդես է գալու սոպրանո Հասմիկ Թորոսյանը (Հայաստան), Ալֆրեդի՝ տենոր Սթիվեն Կոստելոն (ԱՄՆ), Ժերմոնի՝ ՀՀ վաստակավոր արտիստ բարիտոն Առնոլդ Քոչարյանը: Դիրիժորն է Քրիս Ռուսմանը ( Մեծ Բրիտանիա): Փառատոնն անցկացվելու է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |