Շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը 11-րդն է «Կորչնոյ Օփենում»19 ապրիլի 2017 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Ցյուրիխում ավարտվել է «Կորչնոյ Օփեն» միջազգային մրցաշարը: ՀՀ-ն ներկայացնող Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի հաղթողներից հետ է մնացել կես միավորով, կիսել է 6-12-րդ հորիզոնականները, իսկ լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո հայտնվել է 11-րդ տեղում: 5 շախմատիստ վաստակել է 5.5-ական միավոր և կիսել 1-5-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո մրցաշարի հաղթող է դարձել Էլթաջ Սաֆարլին, Ալեքսանդր Մոտիլյովը գրավել է 2-րդ հորիզոնականը, իսկ Ալեքսանդր Ռախմանովը եզրափակել է լավագույն եռյակը, տեղեկացնում է ՀՀ շախմատային ֆեդերացիան: Մրցաշարին մասնակցում էին 16 երկրի 80 շախմատիստ, այդ թվում` 18 գրոսմայստեր, 9 միջազգային վարպետ, 8 ՖԻԴԵ-ի վարպետ և 2 կանանց ՖԻԴԵ-ի վարպետ: 2015-ին 15-ամյա Հայկ Մարտիրոսյանը շախմատի պատանիների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել: 2011-ին և 2012-ին Մ12 տարիքային խմբում Մարտիրոսյանը դարձել էր Եվրոպայի չեմպիոն: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |