Թրամփը հանձնարարել է ստուգել Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման որոշումը19 ապրիլի 2017 - 11:09 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է ստուգել արդյոք ԱՄՆ շահերից էր բխում Իրանի դեմ գործող պատժամիջոցների չեղարկումը միջուկային ծրագրի շուրջ համաձայնության շրջանակում: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: Նախագահ Թրամփը կարգադրել է զննել Գործողությանների համապարփակ համատեղ ծրագիրը, որին մասնակցելու են տարբեր հաստատություններ Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարությամբ: Զննության արդյունքում գնահատական կտրվի Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկմանը և կորոշվի արդյոք դա կենսական անհրաժեշտություն էր ԱՄՆ շահերի համար: Պետքարտուղարությունը հաստատել է, որ ապրիլի 18-ի դրությամբ Իրանը կատարում է իր պարտավորություններն ըստ պայմանավորվածության, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Այնուամենայնիվ Թիլերսոնը կարծում է, որ Իրանը մասնակից է ահաբեկչության հովանավորմանը և տեղեկացրել է Կոնգրեսի անդամներին, որ ըստ նախագահւ կարգադրության գնահատվում է պատժամիջոցների չեղարկման նպատակահարմարությունը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Հանրապետական և Դեմոկրատական կուսակցություններից մի խումբ սենատորներ Կոնգրեսի քննարկմանն են ներկայացրել Իրանի հրթիռային ծրագրին առնչություն ունեցող անձանց դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագիծը: 2017-ի հունվարի վերջում Իրանը միջին հեռահարության բալիստիկ հրթիռների փորձարկումներ անցկացրեց: Ի պատասխան դրան փետրվարի սկզբին ԱՄՆ-ն լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ սև ցուցակում են 13 ֆիզիկական անձ և 12 ընկերություն տարբեր երկրներից, որոնք առնչություն են ունեցել հրթիռային ծրագրի կամ «Հեզբոլլահի» հետ: ԱՄՆ-ն պահպանում է Իրանի դեմ պատժամիջոցները հրթիռային ծրագրով, մարդու իրավունքների մասով : Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՆԳՆ խոսնակը՝ Բագրատ սրբազանին․ Նախարարը հանդիպումների է, չի կարող հանդիպել ցուցարարներին «Արարողակարգային միջոցառում է եղել, հրավիրվածների ցանկում չի եղել Վեհափառի անունը»,–ասել է խոսնակը Բուհերում կամավորների են հավաքագրում` մասնակցելու Լոռիում և Տավուշում վնասների հետևանքների վերացմանը Կամավորների աշխատանքները համակարգվում է մարզպետարաններում ձևավորված շտաբերի կողմից Քաղաքացիները Բագրատ սրբազանի առաջնորդությամբ երթով գնում են ՆԳՆ՝ բացատրություններ ստանալու «Սարդարապատի խուլիգանությամբ ցույց տվեցին, թե ինչպիսի իրականության մեջ ենք ապրում»,–ասել է նա Բագրատ սրբազանը` Փաշինյանի մասին․ Խելոք գնալու է, այլևս իր հետ հանդիպում չեմ պահանջում «Հիմա չի զիջում, բայց զիջելու հարց չկա, հեռանալու հարց կա»,–ասել է նա |