Reuters. Պալմիրայի համար մարտերում ևս 2 ռուս մարտիկ է զոհվել19 ապրիլի 2017 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Պալմիրայի համար մարտերում ևս 2 ռուս մարտիկ է զոհվել:Այդ մասին հայտնում է Reuters-ը: Զոհվել են 41-ամյա Ալեքսեյ Սաֆոնովը (մարտի կեսին) և 46-ամյա Վլադիմիր Պլյուտինսկին (փետրվարի սկզբին): Այդպիսով, ըստ պարբերականի, ռուսների զոհերի թիվը Պալմիրայում հունվարի վերջից մինչև մարտի վերջն ընկած հատվածում հասել է 21-ի: ՌԴ ՊՆ-ն պաշտոնապես հայտնել է 5 զոհի մասին: Սաֆոնովը հուղարկավորվել է Ռոստովի շրջանում: Նրա հարազատներից մեկը, հարևանները և տեղացի պաշտոնյան հաստատել են, որ նա զոհվել է Սիրիայում: Մահվան հանգամանքները հայտնի չեն: Ըստ պարբերականի, վերջին շրջանում նա չի եղել ՌԴ բանակի կազմում, գրում է Deutsche Welle-ն: Պլյուտինսկին Կրասնոդարի երկրամասից է, նա սպանվել է սիրիական Թաիսում, որը Պալմիրայից ոչ հեռու է գտնվում: Նրա բարեկամուհին հայտնել է, որ մահվան պահին նա ՌԴ ԶՈւ շարքերում չի ծառայել: Reuters-ը հիշատակում է նաև 27-ամյա Միխայիլ Նեֆեդովին, որը սպանվել է Սիրիայում փետրվարին, նա ևս ՌԴ ԶՈւ կազմում չի եղել, հանդիսացել է մասնավոր ռազմական ընկերության անդամ: Ավելի վաղ ԶԼՄ-ները արդեն գրել են, որ Սիրիայում ռուսական ստորաբաժանումների կազմում պայքարում են ոչ միայն զինծառայողներ, այլ նաև մարդիկ, որոնք աշխատում են մասնավոր ռազմական ընկերություններում: Նրանք համարվում են քաղաքացիական անձինք, թեև մասնակցում են ռազմական գործողություններին զինվորական հրամանատարության ենթակայությամբ: ՌԴ ՊՆ-ն պաշտոնապես չի հաստատում դա և չի հրապարակում նրանց շարքերում կորուստների մասին տվյալները: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԱԱԾ–ն հորդորել է ընդդիմադիր շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը Նշվում է, որ ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է ՔԿ–ն մանրամասներ է հայտնել Աջափնյակում սպանության մասին․ Կա նաև վիրավոր Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ Փաշինյանը՝ Պուտինին․ Հավասարության սկզբունքների վրա հիմնված ՀՀ և ՌԴ հարաբերություններն այսուհետ ևս կզարգանան կառուցողական հունով Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ ՆԳՆ․ 24 ժամում ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս տուգանքը զեղչվում է 75%-ով Համակարգը չի կիրառվում առանց գործող ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելու համար տուգանքի դեպքում |