ՔԱԿ-ը ստանձնել է 4 թուրք զինծառայողի սպանության պատասխանատվությունը![]() 19 ապրիլի 2017 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) մարտական թևը՝ HPG-ն, ստանձնել է թուրք զինծառայողների վրա հերթական հարձակման պատասխանատվությունը: Հարձակման հետևանքով 4 թուրք զինծառայող է սպանվել: Ըստ HPG մամուլի կենտրոնի հաղորդագրության, ապրիլի 16-ին HPG և «Ազատ կանանց ջոկատը», որը բացառապես կանանցից է կազմված, գրոհել են զինվորներին Հաքքյարի գավառի Էրթուշ բնակավայրում: Զինվորներից մեկը սպանվել է: Գրոհից հետո զինծառայողներին օգնության են եկել, սակայն թուրք զինվորները ծուղակն են ընկել, նրանից 3-ը զոհվել է: Դրանից հետո թուրքերը հրետակոծել են տեղանքը: Սեփական կորուստների մասին HPG-ն չի հայտնում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) HPG մարտական թևի անդամները երկու հարձակում են իրականացրել երկրի արևելքում, որի հետևանքով 5 թուրք զինծառայող է սպանվել: Ապրիլի 15-ին HPG պարտիզանները գրոհել են թուրքական զինվորական պարեկախումբը: 2015-ի հուլիսին ՔԱԿ հետ զինյալ հակամարտության վերսկսումից ի վեր զբոսաշրջիկներին խորհուրդ չի տրվում այցելել հարավ-արևելյան շրջաններ, այդ թվում Դիարբեքիր անվտանգության նկատառումներով:ՔԱԿ հետ Թուրքիայի հակամարտությունը շարունակվում է արդեն 30 տարուց ավելի և 40.000 մարդու կյանք է խլել: ՔԱԿ-ը պայքարում է անկախ քրդական պետություն ստեղծելու համար: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |