Սվիտալսկին՝ ԵԼՔ դաշինքի մասին. Ընտրություններում արդյունավետ, հետևողական աշխատանք են կատարել![]() 19 ապրիլի 2017 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 19-ին ԵԼՔ դաշինքի կենտրոնական գրասենյակում Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը հանդիպել են ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկուն և Քաղաքական հարցերի պատասխանատու Անդրեա Խալուպովային։ Դեսպանը շնորհավորել է ԵԼՔ դաշինքի անդամներին խորհրդարանական ընտրություններում արդյունավետ, հետևողական աշխատանքի և գրանցած հաջողությունների համար։ Հանդիպման ընթացքում ԵԼՔ դաշինքի առաջնորդներ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը ներկայացրել են իրենց կարծիքը և գնահատականները նախորդ ընտրությունների վերաբերյալ և քննարկել առաջիկա՝ Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստական մի շարք հարցեր։ ԱԺ ընտրություններից առաջ՝ մարտի 16-ին ԵԼՔ դաշինքի կենտրոնական գրասենյակում դաշինքի անդամներ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Մանե Թանդիլյանը և Արտակ Զեյնալյանն ընդունել էին Պյոտր Սվիտալսկուն և Անդրեա Խալուպովային։ Հանդիպման ընթացքում քննարկվել էին խորհրդարանական ընտրությունները վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես՝ նախընտրական քարոզարշավի ընթացքի և ներքաղաքական իրավիճակի շուրջ։ Դաշինքի անդամները դեսպանին հայտնել էին ընտրական գործընթացների մասին իրենց մտահոգությունները։ Երևանի ավագանու ընտրությունները կանցկացվեն մայիսի 14-ին: Մասնակցելու է ընդամենը երեք քաղաքական ուժ: ԵԼՔ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը, «Երկիր Ծիրանի» կուսակցությանը՝ Զարուհի Փոստանջյանը, ՀՀԿ-ինը՝ Տարոն Մարգարյանը: «Ծառուկյան» դաշինքը, ՀՅԴ-ն, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հրաժարվել էին ընտրություններին մասնակցությունից: Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի ապրիլի 21-ին և կշարունակվի մինչև մայիսի 12-ը ներառյալ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |