Ապրիլի 23-ին և 24-ին Երևանում փակ փողոցներ կլինեն

Ապրիլի 23-ին և 24-ին Երևանում փակ փողոցներ կլինեն

PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին և 24-ին Երևանի մի շարք փողոցներում կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Դա պայմանավորված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներով:

Ապրիլի 23-ին՝ ժամը 20:00-ին, Ֆրանսիայի հրապարակից ջահերով երթի մեկնարկի կապակցությամբ փակ կլինեն Բաղրամյան պողոտան, Կիևյան փողոցը և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին հարող հատվածները:

Ապրիլի 24-ին՝առավոտյան ժամը 06:30-ից մինչև 23:00-ն,երթևեկությունը կդադարեցվի Լենինգրադյան-Աթենք փողոցների խաչմերուկից` Աթենքի փողոցը մինչև Աթենքի փողոց-Իսակովի պողոտա և Հրազդանի կիրճից դեպի Իսակովի պողոտա հատվածներում, հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---