«ՍԱՍ-ի» ժողովի ժամանակ արված ձայնագրության փաստի առթիվ քրգործ է հարուցվել![]() 20 ապրիլի 2017 - 09:13 AMT PanARMENIAN.Net - Հատուկ քննչական ծառայությունը ապրիլի 19-ին քրեական գործ է հարուցել «ՍԱՍ» ընկերության ժողովի ժամանակ արված ու լրատվական կայքերում հրապարակված ձայնագրության փաստի առթիվ։ Ձայնագրությունում լսվում է, որ մի տղամարդ ներկաներին հորդորում է խորհրդարանական ընտրություններում ձայն բերել Արտակ Սարգսյանի` «ՍԱՍ-ի Արտակ» համար և սպառնում, որ ով ձայն չբերի՝ կկորցնի աշխատանքը։ «Հայկական ժամանակը» հաղորդում է, որ այն, թե ինչ հոդվածով է հարուցվել քրգործը, և ովքեր են դրանում ներգրավված՝ ՀՔԾ-ն կհայտնի ավելի ուշ: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ապրիլի 15-ին ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ Hayastan24 կայքում 14.04.2017թ. հրապարակված ենթադրաբար «ՍԱՍ» գրուպի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովի վերաբերյալ ձայնագրությունն ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն` դրանում առկա հանգամանքները ստուգելու նպատակով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |