Գյումրու 102-րդ ռազմաբազայի կորած զինծառայողը հայտնաբերվել է![]() 20 ապրիլի 2017 - 09:51 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 19-ի՝ ժամը 22:00-ի մոտ, ռուս զիծառայող, ապրիլի 16-ից փնտրվող Դմիտրի Լոշմանովը հայտնաբերվել և բերման է ենթարկվել Գյումրիի ոստիկանության Մուշ բաժանմունք: Ռուս զինծառայողը հայտնաբերվել է Մուշ թաղամասի բնակարաններից մեկում: Նախնական տեղեկություններով, բնակարանը վարձակալությամբ է տրված Լոշմանովի ծառայակիցներից մեկին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Դմիտրի Լոշմանովը ապրիլի 16-ին դուրս էր եկել գնումներ կատարելու և չէր վերադարձել հանրակացարան, որտեղ բնակվում էր: Ռուսական կողմը դիմել էր ոստիկանություն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |