1915-ի հայերի բռնագաղթի թեման՝ թուրք արվեստագետի ցուցահանդեսի առանցքում

1915-ի հայերի բռնագաղթի թեման՝ թուրք արվեստագետի ցուցահանդեսի առանցքում

PanARMENIAN.Net - Թուրք արվեստագետ Արզու Բաշարանը իր «Դեռևս այնտեղ» խորագրով ցուցահանդեսով ցանկացել է ուշադրություն հրավիրել մի երևույթի վրա, որը սկսվել է Հայոց ցեղասպանության ժամանակներից և այժմ էլ տարածվել է Սիրիայում ու Դիրարբեքիրում:

Բաշարանը բծերի, գծերի ու տարբեր աքսեսուարների միջոցով պատրստած կտավներում փորձել է արծարծել բռնագաղթի թեման, Թուրքական Medyascope.tv կայքին հղումով հաղորդում է Ermenihaber.am-ը:

Արվեստագետն ասել է, թե ցուցահանդեսն ինչ-որ առումով հաշտվություն է` կապված Հայոց ցեղասպանության, Ռուանդայի, Բոսնիայի կոտորածների և վերջին տարիներին Դիարվեքիրում կատարվածի վերաբերյալ:

Հեղինակը շեշտել է, որ այդ հաշվետվության ցանկությունն իր մոտ առաջացել է Հրանտ Դինքի սպանությունից հետո` հավելելով, որ ցուցահանդեսը սահմանափակված չէ միայն 1915 թվականով, այլ պատմում է նաև այսօր Սիրիայում ու Դիրարբեքիրում իրենց տներից զրկված ու գաղթի դատապարտված մարդկանց պատմությունը:

Ստամբուլի 44 Art Gallery-ում ներկայացված ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 15-ը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---