Իրաքի ԱԳՆ. Թուրքիայի պահանջներն անհնար է կատարել

PanARMENIAN.Net - «Այժմյան ճգնաժամը չափազանց լուրջ է: Թուրքիան հետաքրքրություն չդրսեւորեց իրավիճակի կարգավորման վերաբերյալ Իրաքի առաջարկների հանդեպ: Նա պահանջեց Իրաքից հանձնել ՔԱԿ-ի ղեկավարությանը, որը թաքնվում է Իրաքի տարածքում: Դա մի պահանջ է, որն անհնար է կատարել: Նրանք մեր վերահսկումից դուրս են: Նրանք սարերում են, եւ զինված են»,-հայտարարել է Իրաքի արտգործնախարար Խոշիյար Զեբարին:



Միեւնույն ժամանակ, նա խոստովանեց, որ հնարավոր չէ խանգարել դժվար անցանելի լեռնային շրջաններում թաքնվող ՔԱԿ-ի գրոհայինների դեմ միջոցներ ձեռնարկելու Թուրքիայի ձգտմանը: Սակայն, Իրաքի սահմանին կանգնած 100 հազար թուրք զինվորները ստիպում են մտավախություն ունենալ, որ Թուրքիան ծրագրում է շատ ավելի լուրջ հարձակում Իրաքի դեմ, քան ավելի վաղ հայտարարված ռազմական գործողությունը:



«Թուրքական զորքերի ներխուժումն Իրաք կործանարար կլինի երկու երկրների կայունության համար եւ բացասաբար կանդրադառնա ողջ տարածաշրջանի իրավիճակի վրա: Ահա թե ինչու է Իրաքի կառավարությունն ու ողջ բնակչությունը միասնական այն բանում, որ չեն ցանկանում տեսնել, թե ինչպես է Քրդստանի ինքնիշխանությունը, նրանց տարածքային անձեռնմխելիությունը խարխլվում հարեւան բարեկամ երկրի կողմից»,-ասել է Զեբարին:



Իր հերթին, «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում քրդական ինքնիշխանության առաջնորդ Մասուդ Բարզանին հայտարարել է, թե մտադիր չէ որեւէ մեկին հանձնել Թուրքիային: Բարզանին հավելել է, որ թույլ չի տա ինքնավարությունը դարձնել ՔԱԿ-ի գրոհայինների համար հենակետ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---