Ֆլորենցիայում մեկնարկող Հեծանվագիշեր-2017-ը կավարտվի Երևանում![]() 20 ապրիլի 2017 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի լույս 23-ի գիշերը իտալական Ֆլորենցիայում մեկնարկում է Հեծանվագիշեր-2017 միջազգային նախագիծը: Դա պատմաճարտարապետական շրջագայություն է աշխարհի քաղաքներով գիշերային հեծանվային զբոսանքների ձևաչափով: Ծանոթանալով Ֆլորենցիայի ճարտարապետությանը՝ հեծանվորդները կուղևորվեն Վերոնա, հետո Կազան, Մոսկվա, Սերգիև Պոսադ, Իրկուտսկ և Կրասնոյարսկ, գրում է Rusarminfo-ն: Հեծանվային արշավի վերջնակետը կլինի Երևանը, ուր Հեծանվագիշեր-2017-ի մասնակիցները կժամանեն հոկտեմբերի 7-ին: Ըստ կանոնների, հեծանվորդների արագությունը քաղաքներից յուրաքանչյուրում էքսկուրսիաների ժամանակ չպետք է գերազանցի 8 կմ/ժ, դա թույլ կտա հիանալ տեսարժան վայրերով: Հեծանվագիշերն անցկացվում է ամեն տարի 2007-ից ի վեր:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |