Forbes. ՌԴ ամենահարուստ մարդկանց ցանկում 8 հայ կա![]() 20 ապրիլի 2017 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Forbes-ի ռուսաստանյան խմբագրությունն ապրիլի 20-ին հրապարակել է ՌԴ ամենահարուստ ձեռնարկատերերի 14-րդ վարկանիշը, որտեղ 6 հայազգի գործարար կա: «Մագնիտ» մանրածախ ցանցի գլխավոր տնօրեն և հիմնական բաժնետեր Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) վարկանիշում 18-րդն է: Նրա կարողությունը գնահատվում է $6.8 մլրդ: «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ և հիմնադիր Սամվել Կարապետյանը 32-րդ հորիզոնականում է՝ $3.4 մլրդ կարողությամբ: Վարկանիշի 48-րդ հորիզոնականում է «Ռոսգոսստրախի» նախագահ Դանիլ Խաչատուրովը $2 միլիարդով: ՌԴ սոցիալական ձեռներեցության առաջատարներից մեկը, ներդրող բանկիր և բարերար Ռուբեն Վարդանյանը 99-րդ տեղում է $950 մլն կարողությամբ: Վարկանիշի 123-րդ տեղում է Wooden Fish Agency-ի դիտորդական խորհրդի ղեկավար Ալբերտ Ավդալյանը $800 միլիոնով: «ՌԵՍՕ-Գարանտիա» ընկերության ղեկավար Սերգեյ Սարկիսովը և նրա եղբայր Նիկոլայ Սարկիսովը $700-ական միլիոնով 146-147-րդ տեղում են: Badoo ծանոթությունների կայքի հիմնադիր Անդրեյ Անդրեևը (Օհանջանյանց) 185-րդ հորիզոնականում է $500 մլն կարողությամբ: 200 ամենահարուստ գործարարների համախումբ կարողությունը մեկ տարում աճել է $100 միլիարդով՝ հասնելով $460 մլրդ-ի: Դոլարային միլիարդատերերի քանակն ավելացել է՝ 77-ից հասնելով 96-ի: Ցուցակում կարող են ընդգրկվել այն գործարարները, որոնց կարողությունն առնվազն $500 մլն է: Ցուցակը երկրորդ տարին անընդմեջ գլխավորում է Լեոնիդ Միխելսոնը, որը ՌԴ խոշորագույն մասնավոր գազ արդյունահանող «Նովատէկ» ընկերության համասեփականատերն է: Նրա կարողոսւթյունը Forbes-ը գնահատել է $18.4 մլրդ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |