Վարչապետ. Աղբահանության ժամանակ պետք է հատուկ ուշադրություն դարձնել զբոսաշրջության վայրերին![]() 20 ապրիլի 2017 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Աղբահանության ժամանակ հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել զբոսաշրջության վայրերին: Այդ մասին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով աղբահավաքության և սանիտարական մաքրման աշխատանքներին: Վարչապետը նշել է, որ վիճակն ուղղակի անթույլատրելի է. «Զբոսաշրջիկների հետ խոսելիս ասում են՝ բացի աղբահանությունից ամեն ինչ լավ է: Հատուկ ուշադրություն է պետք դարձնել զբոսաշրջության վայրերին, Սևանի կղզու եկեղեցու հատվածին, այնտեղի կրպակներին ու շինություններին: Հատուկ այս գոտով մեկ շաբաթվա ընթացքում անցնում եք ու կարգավորում եք՝ մաքսիմալ կոշտ, մաքսիմալ», հայտնում է Panorama.am-ը: Փետրվարի 16-ի «Մաքուր Հայաստան» նախաձեռնության վերաբերյալ հանձնարարականի կատարման շրջանակներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ միայն աղբանոցները զբաղեցնում են առավել քան 430 հեկտար տարածք: Պարզվել է դրանց պատշաճ հսկողության բացակայությունը, քաղաքների և գյուղերի աղբահանման և մաքրման աշխատանքների թերի լինելը, ճանապարհների և ճանապարհամերձ հատվածներում աղբի կուտակումները և այլն։ «Վիճակն ուղղակի ողբերգական է: Կարծում եմ՝ բոլորդ էլ նկատել եք»,- ասել է վարչապետը: Նրա խոսքերով՝ անհրաժեշտ է արձանագրել, որ մեծ մասով մարզպետների, համայնքների ղեկավարների տարիների ընթացքում վատ աշխատանքի, թերացումների, իսկ շատ դեպքերում նաև իրենց պարտականությունների ուղղակի չկատարման արդյունքում է ստեղծվել այս վիճակը։ «Վերջիններս պատասխանատու են ոչ միայն ընթացիկ աղբահավաքության ու սանիտարական մաքրման պատշաճ կազմակերպման համար, այլ նաև, և հատկապես ստեղծված վիճակը շտկելու, եղած աղբակույտերը, ցրված աղբը հավաքելու և տեղափոխելու, անկանոն շահագործվող աղբավայրերը փակելու համար»,- հայտարարել է Կարեն Կարապետյանը: Հաշվի առնելով Հայաստանը բոլորի համար գրավիչ և հարմարավետ դարձնելու որդեգրած քաղաքականությունը և ստեղծված վիճակի անթույլատրելիությունը վարչապետը հանձնարարել է մեկնարկել «Մաքուր Հայաստան» ծրագիրը հենց ապրիլի 20-ից։ «Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարում եմ երկամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ ոլորտային ենթակայության տակ գտնվող տարածքների աղբահանության և սանիտարական մաքրման խնդիրները համակարգայնորեն վերացնելու ուղղությամբ, միաժամանակ մշակելով այդ աշխատանքները հսկելու հստակ գործիքակազմ»,- ասել էԿարեն Կարապետյանը: «Պետք է նախատեսված վարչական տույժերը խստացնել, ըստ անհրաժեշտության քրեական պատասխանատվություն նախատեսել, ինչպես նաև վարչական պատասխանատվության ենթարկելու իրավասություն ունեցող մարմինների շրջանակը ընդլայնել»,- ասել է վարչապետը: Տարածքային կառավարման և զարգացման նախարարին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում մարզպետների, համայնքների ղեկավարների հետ համատեղ մշակվող մարզային և համայնքային ծրագրերում հստակ սահմանել աղբահանության և համայքներում սանիտարական մաքրման ոլորտին վերաբերող միջոցառումներ և դրանց կատարման նկատմամբ սահմանել խիստ հսկողություն: «Մաքուր Հայաստան» ծրագրի վերաբերյալ հանձնարարվել է ապահովել հնարավորինս լայն իրազեկում, համագործակցելով միջազգային ու տեղական ոլորտային կազմակերպությունների հետ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |