Լևոն Մկրտչյան. ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի համար, հավանաբար, հուշագիր պետք կլինի![]() 20 ապրիլի 2017 - 14:55 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիա կազմելու համար, հավանաբար, հուշագրի անհրաժեշտություն կլինի: Այս մասին «Ազգ-բանակ-2017» համաժողովի շրջանակում լրագրողներին ասել է ՀՀ ԿԳՆ Լևոն Մկրտչյանը: Դիտարկմանը, թե ի՞նչ պորտֆելներ կպահպանի Դաշնակցությունը, նախարարը նշել է. «Խնդրում եմ մի քիչ համբերեք: Բանակցություններն ընթանում են: Դրա մասին հրապարակային կասվի», մեջբերում է Aysor.am-ը: Ավելի վաղ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ ՀՀԿ-ն քննարկում է ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու հարցը: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշել էր, որ իշխող կուսակցության հետ համագործակցությունը եղել է անժամկետ և կարող է շարունակական բնույթ կրել: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |