ՌԴ-ում Լենինին հուղարկավորելու վերաբերյալ օրինագիծ են մշակել![]() 20 ապրիլի 2017 - 18:28 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Պետդումայի Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության պատգամավոր Իվան Սուխարյովն ու «Եդինայա Ռոսիա» կուսակցության 3 պատգամավորներ պատրաստվում են քննարկման ներկայացնել Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Լենինին հուղարկավորելու վերաբերյալ օրինագիծ: ՌԲԿ-ի հաղրոդմամբ, օրինագծում նշվում է, որ Լենինի աճյունը հուղարկավորելու կարգը, ինչպես նաև ժամկետն ու վայրն առաջարկվում է որոշել ստեղծվելիք հատուկ հանձնաժողովի շրջանակներում: «Ռուսաստանը Հին Եգիպտոսը չէ, ճիշտ չէ, որ մայրաքաղաքի կենտրոնում մումիա է պառկած: Հիշեցնեմ, որ Լենինն, այնուամենայնիվ, քրիստոնյա էր. նա պսակադրվել էր Կրուպսկայայի հետ», - նշել է նա: Պետդումայի փոխխոսնակ, «Եդինայա Ռոսիայի» անդամ Սերգեյ Նևերովը նշել է, որ իր կուսակիցները չեն համաձայնեցրել օրինագծի աջակցությունը խմբակցության հետ և չի մեկնաբանել օրենքն ընդունելու հավանականությունը: Լենինին հուղարկավորելու հնարավորությունը և անհրաժեշտությունը ՌԴ-ում պարբերաբար քննարկման առարկա են դառնում: Հարցումների համաձայն, հեղափոխականի հուղարկավորությանը կողմ է ռուսաստանցիների կեսից ավելին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |