Նիդերլանդների խորհրդարանի դիմաց Ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ հավաք է անցկացվել20 ապրիլի 2017 - 19:01 AMT PanARMENIAN.Net - Հաագայի՝ Het Plein հրապարակում, Նիդերլանդների խորհրդարանի դիմաց տրվել է Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկը: Հանրահավաքը բացել է ՀՅԴ Նիդերլանդների Հայ դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակը: Այնուհետև ելույթներ են ունեցել Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներ, գրում է Չեխիայի «Օրեր» ամսագրի կայքը: Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունների անունից Ինգա Դրոստը նշել է Նիդերլանդներում վերջերս կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորվող նոր կառավարության կողմից Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման անհրաժեշտությունը։ Նիդերլանդների խորհրդարան պահանջագիր ներկայացրած Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունների պատվիրակության անդամները միացել են Հաագայի Het Plein հրապարակում Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցի առիթով կազմակերպած բողոքի ցույցին: Ինգա Դրոստը ներկաներին պատմել է խորհրդարանում հանրագրի հանձման և տեղի ունեցած հանդիպման մասին: Հոլանդահայ ֆեդերացիայի նախագահ Մաթո հախվերդյանը անրադարձավ Հայոց Ցեղասպանության 102-ամյակի միջոցառումներին: Հաջորդ միջոցառումը ապրիլի 22-ին է, Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները կանցկացնեն հանրահավաք-ցույց Ամստերդամի կենտրոնում, 23-ին Ալմելոյում դասախոսություն, ջահերով երթ ու մոմավառություն է, իսկ 24-ին Մեծ Եղեռնի հիշատակության օրը՝ այցելություններ Ասենի ու Ալմելոյի հուշակոթողներ: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Մելիքյան․ Խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետի տունը «Հետոն էլ է պարզ»,–գրել է նա «Երեմյան Փրոջեքթսը» Երևանում կաթնամթերքի արտադրության գերժամանակակից գործարան է բացել Այն կառուցվել է ներդրումային խոշոր նախագծի շրջանակում, որը մեկնարկել էր 2022 թվականին 200-ից ավելի արցախյան կազմակերպություն՝ ԵԱՀԿ նախագահին․ Մեզ վստահեցնում էին՝ հակամարտությունը ռազմական լուծում չունի «Ո՞ր անտեսանելի ուժն է ԵԱՀԿ դիվանագետներին ստիպում հնազանդորեն դիմանալ Իլհամ Ալիևի հրապարակային ծաղրանքին»,–ասվում է նամակում Գիշերը ձերբակալվել է Մարտակերտի քաղաքապետը Մայիսի 23–ին ձերբակալվել է Ասկերանի քաղաքապետը |