Շարմազանով. ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածուի և երևանցիների միջև միջնորդներ պետք չեն![]() 21 ապրիլի 2017 - 09:07 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու ՀՀԿ-ական թեկնածուները Տարոն Մարգարյանի գլխավորությամբ քարոզչությունն ապրիլի 21-ին կսկսեն Էրեբունի վարչական շրջանում: Այս մասին ապրիլի 20-ին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Մենք քարոզչությունը կսկսենք աշխատանքային ժամից` 18:00-ից հետո: Բացառությամբ ապրիլի 24-ի, մնացած օրերին կզբաղվենք ակտիվ քարոզչությամբ»,- ասել է ՀՀԿ խոսնակը` հավելելով, որ այս անգամ ևս նախընտրել են ուղղակի բակային հանդպումների քարոզչությունը ու յուրաքանչյուր քարոզչական օր կլինեն 4-ից 6 բակում: Ըստ նրա՝ ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածուի և երևանցիների միջև միջնորդներ պետք չեն, ուստի նախընտրել են նման ձևաչափով հանդիպումները, գրում է Panorama.am-ը: ՀՀԿ խոսնակի խոսքերով՝ ներկայացնելու են 2013-2017 թթ-ին Երևանում իրականացրած ծրագրերը, ինչպես նաև՝ 2017-2022 թթ-ի ռազմավարական ծրագիրը: Էդուրադ Շարմազանովը նաև հայտնել է, որ ավագանու ընտրություններում գործելու է ՀՀԿ 460 ենթաշտաբ։ «Մեր քարոզչական թիմը պատրաստ է, որևէ մեկի հետ նպատակ չունենք լեզվակռվի, այլ քաղաքական պայքարի մեջ մտնելու, մենք քաղաքակիրթ մրցապայքարի կողմնակից ենք: Ողջունում ենք երկու քաղաքական այլ դերակատարներին՝ «Ելք» դաշինքին և «Երկիր ծիրանի» կուսակցությանը, հատկապես, որ վերջինիս համար սա քաղաքական դեբյուտ է», - ընդգծել է նա։ Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի ապրիլի 21-ին և կշարունակվի մինչև մայիսի 12-ը ներառյալ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |