ԻՊ-ն ստանձնել է Փարիզում կրակոցների պատասխանատվությունը21 ապրիլի 2017 - 09:36 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը վստահություն է հայտնել, որ նախագահական ընտրություններից 3 օր առաջ Փարիզում ոստիկանների դեմ իրականացված հարձակումն ահաբեկչական գործողություն է: Փարիզի դատախազը նույնպես տեղի ունեցածն ահաբեկչություն է անվանել, իսկ հանցագործին՝ ահաբեկիչ, հաղորդում է Reuters-ը: Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումն արդեն իսկ ստանձնել է տեղի ունեցածի պատասխանատվությունը, «Ֆրանսպրեսս» գործակալությանը հղումով հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Փարիզի Ելիսեյան դաշտերում ոստիկանների դեմ կիրառվել է զենք, ինչի հետևանքով զոհվել է 1 իրավապահ, ևս 2-ը վնասվածքներ են ստացել:Հարձակվողը սպանվել է պատասխան կրակով: Օլանդը նաև նշել է, որ տեղի ունեցածից հետո ֆրանսիական անվտանգության ուժերը կլինեն առավելագույնս աչալուրջ՝ հատկապես ընտրական գործընթացի առումով: Մինչդեռ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Պիեռ Հենրի Բրանդեն հայտարարել է, որ երկրում ահաբեկչական վտանգը շարունակում է բարձր մնալ: Ըստ Բրանդեի՝ կրակահերթը սկսվել է տեղի ժամանակով 21:00-ին՝ Ելիսեյան դաշտերում: Ոստիկանական մեքենայի կողքին մեկ այլ մեքենա է կանգնել, որից դուրս է եկել տղամարդ ու, կրակահերթ բացելով, սպանել իրավապահներից մեկին: Ավելի ուշ հարձակվողը վնասազերծվել է: Գերմանիայի կանցլերն ու Իտալիայի վարչապետն իրենց ցավակցություններն են հայտնել Ֆրանսիայի ժողովրդին ու կառավարությանը: Photo: Reuters Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Երևանում կեսօրին բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 240 մասնակից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները վաղ առավոտից փակել են մի շարք փողոցներ Բագրատ սրբազանը կպահպանի իր նվիրապետական աստիճանը «Ինձ կարգալույծ չեն արել»,–ասել է նա Դեբեդի վարարման հետևանքով կան փակ ճանապարհներ Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն ճանապարհը ՌԴ ՊՆ–ն պատրաստ է աջակցել ՀՀ-ում հեղեղումների հետևանքների վերացմանը Նշվում է, որ հարցման դեպքում ՌԴ ԶՈւ ուժերն ու միջոցներն անհապաղ կգործուղվեն աղետի գոտի |