ՀՀԿ խոսնակ. Ամենայն հավանականությամբ ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համաձայնությունը կստորագրվի21 ապրիլի 2017 - 09:55 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն կոալիցիա կազմելու շուրջ քննարկումները շարունակում են: Այս մասին ապրիլի 21-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Շատ հավանական է, որ 2017 թվականին ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համաձայնությունը կստորագրվի ու մենք պառլամենտում կունենանք երկու իշխանական կուսակցություն: Դա դեռ նախնական է, բայց հակվածությունը թե ՀՀԿ-ի, թե ՀՅԴ-ի մոտ ավելի շատ գործակցության շարունակությությունն է»,- նշել է ՀՀԿ խոսնակը, գրում է Panorama.am-ը: 2016-ին ՀՅԴ-ն Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ ստորագրել էր համագործակցության համաձայնագիր, որի արդյունքում Հայ հեղափոխական դաշնակցությունը ստացել էր 3 նախարարական, 2 մարզպետական պաշտոն։ Նա նաև հայտնել է, որ նիստի ընթացքում քննարկել են և ամփոփել 2017 թվականի ապրիլյան ընտրությունների արդյունքները, ընտատարածք առ ընտրատարածք ամփոփում են ընտրությունների որակն ու արդյունքները, կուսակցականների աշխատանքները: 2017-ի ԱԺ ընտրություններին մասնակցել էին 5 կուսակցություն և 4 դաշինք։ Քվեարկության արդյունքում Ազգային ժողով են անցել՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք, ՀՅԴ: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |