Սամբոյի Եվրոպայի առաջնության 2 օրում ՀՀ մարզիկները 12 մեդալ են նվաճել![]() 21 ապրիլի 2017 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Պրահայում շարունակվում են Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունները: Մրցումների առաջին օրը ՀՀ մարզիկները նվաճել էին մեկ ոսկե, մեկ արծաթե, երեք բրոնզե մեդալ: Մրցումների 2-րդ օրը նույնպես ՀՀ մարզիկները շարունակել են հաջող ելույթները: Բրոնզե մեդալներ են նվաճել պատանեկան առաջնությունում Գասպար Հայրապետյանը՝ 52 կգ, Սերգեյ Պողոսյանը՝ 65 կգ, Անի Տեր-Հարությունյանը՝ 44 կգ, երիտասարդականում՝ Արթուր Մանուկյանը՝ 52 կգ: Արծաթե մեդալների արժանացել են՝ պատանիների մրցապայքարում Կարեն Հովհաննիսյանն (81 կգ) ու երիտասարականում Աննա Մկրտչյանը (+80կգ): Իսկ Գրիգոր Սահակյանը ուժեղագույնն էր երիտասարդական առաջնության 90կգ քաշային կարգում: Երկու օրվա արդյունքներով Հայաստանը ներկայացնող մարզիկները նվաճել են 12 մեդալ, որից երկուսը ոսկե, երեքն արծաթ, յոթը՝ բրոնզե: Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնում է 19 մարզիկ: Առաջնությունը կշարունակվի մինչև ապրիլի 21-ը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |