Մխիթարյան. ՄՅՈւ-ն ևս մեկ քայլ արեց դեպի Եվրոպայի լիգայի եզրափակիչ![]() 21 ապրիլի 2017 - 10:57 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է բելգիացիների հետ խաղի արդյունքները: Հայ կիսապաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին գոլի հեղինակն է դարձել Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչում բելգիական «Անդերլեհտի» հետ խաղում: Խաղն ավարտվել է 2:1 հաշվով «կարմիր սատանաների» հաղթանակով: Հաղթական գոլը 107-րդ րոպեին խփել է Մարկուս Ռաշֆորդը: «Այ թե խաղ էր: Մենք ևս մեկ քայլ արեցինք դեպի Եվրոպայի լիգայի եզրափակիչ: Շատ ուրախ եմ, որ մենք հաղթեցինք, շատ ուրախ եմ, որ գոլ խփեցի: Իսկ Մարկուս Ռաշֆորդի գոլն ուղղակի հիասքանչ էր»,-գրել է Մխիթարյանը Twitter-ի իր միկրոբլոգում: Հաղթանակը Եվրոպայի լիգայում նաև հնարավորություն կտա «կարմիր սատանաներին» մասնակցել Չեմպիոնների լիգայի 2017/18 խաղաշրջանին, եթե թիմին չհաջողվի անհրաժեշտ որակավորումը ստանալ Անգլիայի առաջնության արդյունքներով: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |