«Բորուսիայի» ավտոբուսի մոտ պայթյունի գործով ՌԴ քաղաքացի է ձերբակալվել21 ապրիլի 2017 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայում «Բորուսիայի» ավտոբուսի մոտ պայթյունի գործով ՌԴ քաղաքացի է ձերբակալվել: Այդ մասին ապրիլի 21-ին հայտնել է Spiegel Online-ն իրավապահների վրա հղումով: Նշվում է, որ ենթադրյալ ահաբեկիչ 28-ամյա Սերգեյ Վ-ն, որը ՌԴ և Գերմանիայի քաղաքացի է, բնակվում էր Տյուբինգենից ոչ հեռու: Ըստ քննության տվյալների, նա ծայրահեղական չէ, այլ գործել է զուտ շահադիտական նպատակներով: Կասկածյալն արդեն մոտ մեկ շաբաթ իրավապահ մարմինների տեսադաշտում էր: Ենթադրվում է, որ նրա նպատակն է եղել «Բորուսիայի» բաժնետոմսերի տապալումը, որի շնորհիվ նա ուզում էր գումար վաստակել բորսայում: Կասկածյալը սպառողական վարկ ուներ և ապրիլի 11-ին ձեռք էր բերել 15.000 օպցիոն հավաստագիր, որի ժամկետը սպառվում էր 2017-ի հունիսի 17-ին՝ 78.000 եվրո ընդհանուր գումարով, որն անհրաժեշտ էր արժեթղթեր գնելու և իրացնելու համար: Առևտրային գործողությունն իրականացվել է համացանցով L`Arrivée հյուրանոցի IP հասցեով, որտեղ խաղից առաջ իջևանել էր Դորտմունդի թիմը, հայտնում է Deutsche Welle-ն: Ըստ քննության, մեղադրյալը կապեր չի ունեցել ԻՊ հետ, սակայն ցանկացել է կեղծ հետքով ուղղորդել իրավապահներին: Պայթյունները գերմանական «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսի մոտ տեղի են ունեցել ապրիլի 11-ի երեկոյան՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Մոնակոյի» հետ խաղից առաջ: 3 պայթուցիկ սարք է գործի դրվել: Իրավապահները հայտարարել են ֆուտբոլիստների դեմ ուղղված թիրախային գրոհի մասին: Խաղը հետաձգվել է մինչև ապրիլի 12-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |