Ահմադինեժադը չի մասնակցի Իրանի նախագահի ընտրություններին![]() 21 ապրիլի 2017 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը չի մասնակցի մայիսին կայանալիք նախագահական ընտրություններին: Ապրիլի 20-ին նման որոշում է կայացրել Պաշտպանների խորհուրդը կամ Դիտորդական խորհուրդը, որը խորհրդարանի կողմից ընդունվող որոշումները վերահսկող կառավարման մարմին է, գրում է Deutsche Welle-ն: Ավելի վաղ Ահմադինեժադն ասել էր, որ չի առաջադրի իր թեկնածությունը՝ հետևելով Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Համենեիի խորհրդին: Սակայն, այնուհետև նախկին նախագահն անսպասելի փոխեց իր կարծիքն ու ապրիլի 12-ին գրանցվեց ներքին գործերի նախարարությունում ընտրություններին մասնակցելու համար: Գործելով հոգևոր առաջնորդի դեմ՝ Ահմադինեժադն հաջողելու քիչ շանսեր ունի, քանի որ Խորհրդի անդամներից կեսին Համենեին է նշանակում: Այսպիսով ընտրություններին կմասնակցի 6 թեկնածու, այդ թվում գործող նախագահ Հասան Ռոուհանին, որը զբաղեցնում է այդ պաշտոնը 2013-ից: Ահմադինեժադն երկու անգամ է նախագահել անընդմեջ՝ 2005-2013թթ.: Ընտրություններն Իրանում կայանալու են մայիսի 19-ին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |