Մոսկվա-Երևան առաջին պաշտոնական ավտոբուսային երթուղին է բացվել21 ապրիլի 2017 - 15:59 AMT PanARMENIAN.Net - «Մոսգոռտրանս» ընկերությունը բացել է առաջին պաշտոնական ավտոբուսային երթուղին Մոսկվայի և Երևանի միջև՝ Բեսլանի մոտ մեծ վթարից հետո, որի ժամանակ 5 մարդ զոհվեց: Ավտոբուսները կերթևեկեն շաբաթը 3 անգամ՝ չորեքշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին: Ավտոբուսները կմեկնեն Մոսկվայի «Հարավային դարպասներ» միջազգային կայարանից և «Տյոպլի ստան» ավտոկայանից, հայտնում է «Մոսգոռտրանսի» մամուլի ծառայությունը: «Պաշտոնական երթուղին Մոսկվայի և Երևանի միջև կոչված է արագ, հաճախակի և առավելագույնս անվտանգ երթևեկություն ապահովել ուղևորների համար, որոնք մեկնում են Մոսկվայից Երևան: Մոսկվայի «Հարավային դարպասներ» միջազգային կայարանը, որտեղից կմեկնեն ավտոբուսները, հագեցած է զննության գոտիներով, մետաղաորսիչ սարքերով և տեսադիտարկման համակարգերով»,-ասել է Ավոտկայանների շահագործման և զարգացման ծառայության տնօրեն Եվգենի Ժիգունովը: 2016-ի հոկտեմբերի 14-ին Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով առավոտյան ժամը 04.30-ի սահմաններում Վլադիկավկազ քաղաքի մոտակայքում՝ Վլադիկավկազ-Բեսլան շրջադարձային ճանապարհի 8-րդ կմ-ին, Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին, ինչի արդյունքում ավտոբուսում գտնվող 52 ուղևորից 5-ը զոհվել է, 27՝ տուժել: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Ոստիկանները փակել են Կիրանցի ճանապարհը․ Բագրատ Սրբազանին նույնպես թույլ չեն տալիս մտնել գյուղ Սրբազանն, անդրադառնալով վարչապետի հարցազրույցին, ասել է, թե վերջինս «ծայրից ծայր սուտ է ասում» ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշից բերման ենթարկվածներին ծեծել են Նշվում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը Բագրատ Սրբազան. Հայաստանի կառավարությունն ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանները նրան թույլ չեն տալիս մտնել Կիրանց |