Բեյլ. ԱՄՆ նախագահները «ցեղասպանություն» չեն ասում Թուրքիայի ռազմավարական նշանակության պատճառով21 ապրիլի 2017 - 17:19 AMT PanARMENIAN.Net - «Խոստումը» ֆիլմի հայտնի հոլիվուդյան դերասաններ Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեկը The Hollywood Reporter-ին տված հարցազրույցում պատմել են, որ մինչ ֆիլմում նկարահանվելը ոչինչ չեն իմացել Հայոց ցեղասպանության մասին: Քրիստիան Բեյլն ասել է, որ ամենադրամատիկ տեսարաններից մեկը կապված է Օսկար Այզեկի հերոսի հետ: «Օսկարի կերպարի՝ Միքայելի ընտանիքի անդամներից ու համաքաղաքացիներից շատերը կոտորվել են, եվ մենք նկարահանման ժամանակ բախվեցինք այս ամենին: Տեսնել մարդկանց, հայերի, ովքեր ուղղակիորեն կապ ունեն այս իրադարձությունների հետ, ում տատիկ-պապիկները պատմել են ցեղասպանության մասին, բավականին ծանր էր»,-ասել է նա: Ըստ նրա, ռեժիսոր Թերի Ջորջը հետաքրքիր ընտրություն է կատարել. «Հայոց ցեղասպանության փաստերն իսկապես դաժան են, սարսափելի բաներ էին այն ժամանակ կատարվում: Եվ նա ուզում եր, որպեսզի երիտասարդները դիտեն ֆիլմը, որպեսզի ֆիլմը պատմական բովանդակություն ունենար և կրթեր: Այս ֆիլմի պարագայում դա շատ կարևոր է»,-ասել է Բեյլը: Նա հավելել է, որ դրա հետ կապված սոցիալական արշավ է սկսվել, որոշվել է ֆիլմի ամբողջ հասույթը նվիրաբերել բարեգործական կազմակերպություններին, որոնք փորձում են բացահայտել ցեղասպանությունները, պատասխանատվության ենթարկել մեղավորներին, ներգրավված են մարդու իրավունքներ պաշտպանության գործում: «Մենք երբևէ ներգրավված չենք եղել այնպիսի ֆիլմում, որի ամբողջ հասույթը բարեգործական լիներ», - ասել է դերասանը: Նա պատմել է, որ հաճախ մոտենում էր ռեժիսորին ու հարցնում, թե ինչու չի ներառում այսինչ բանը, որովհետև նոր բան էր իմացել, որը սարսափելի էր: Դերասանը հավելել է, որ Ցեղասպանության ժամանակ ամերիկացիները շատ կարեկից եղան: «Նրանք ստեղծեցին աշխարհի ամենամեծ միջազգային հումանիտար օգնության ֆոնդը, հայերի համար, այսօրվա միլիարդավոր դոլարների համարժեք գումար հավաքեցին այդ ժամանակ»,-ասել է Բեյլը: Ըստ նրա, երբ Աթաթուրքը եկավ իշխանության ( նա ներգրավված չի եղել ցեղասպանության մեջ) Օսմանյան կայսրությունը մեծ ռեսուրսներ ուներ, և մյուս երկրներն ուղղակի աչք փակեցին կարկանդակից մի կտոր ստանալու համար: «Թուրքիան մինչ օրս էլ ռազմավարական նշանակություն ունի, ու այդ պատճառով ոչ մի գործող ԱՄՆ նախագահ չի արտաբերում ցեղասպանություն բառը: Իրականում մենք սկսել ենք ավելի շատ խոսել և այն ցեղասպանություն կոչել, և հուսով եմ՝ դա ամոքում կբերի», -ասել է Բեյլը: Ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել Էլթոն Ջոնը, Լեոնարդո դի Կապրիոն, Սիլվեստր Ստալոնեն, Դոն Չիդլը, Ռայան Գոսլինգը, Ջեյսոն Բեյթմանը, Օրլանդո Բլումը, Ջորջ Քլունին, Շերը, Ալեքսիս Օհանյանը, Նինա Դոբրևը, Քիմ Քարդաշյանը, Յուրա Մովսիսյանը: «Խոստումը» Ֆիլմը ներկայացնում է սիրո պատմություն, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության օրերին: Tracinda կորպորացիան, որը պատկանում էր ամերիկահայ Քըրք Քըրքորյանին, ստեղծել էր Survival Pictures անվանումով պրոդյուսերական կենտրոն, որի առաջին ձեռնարկը հենց այս ֆիլմն է եղել:«Խոստումի» պրեմիերան կայանալու է ապրիլի 21-ին` Ցեղասպանության 102-րդ տարելիցից առաջ։ Ֆիլմի հայաստանյան պրեմիերան կլինի ապրիլի 27-ին: Ընթերցեք նաև. The Hollywood Reporter. Թուրք «թրոլերը» տապալել են «Խոստումի» վարկանիշը Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |