The X-Files սերիալը հերթական եթերաշրջանը կունենա![]() 21 ապրիլի 2017 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Fox հեռուստաալիքը որոշել է թողարկել The X-Files հայտնի սերիալի ևս մեկ եթերաշրջան: 10 դրվագից բաղկացած եթերաշրջանը կթողարկվի 2018 թվականին, հայտնում է The Hollywood Reporter-ը: Ֆոքս Մալդերի ու Դանա Սքալիի դերերն, ինչպես նախկինում, կկատարեն Դևիդ Դուխովնին ու Ջիլիան Անդերսոնը: 2016 թվականին վերաթողարկվելուց հետո սերիալը դարձել էր ամենառեյթինգայիններից մեկն. ամեն դրվագը դիտել էր միջինը 16 մլն հեռուստադիտող: 1993-2002 թվականին թողարկված սերիալն ունեցել էր 9 եթերաշրջան, ընդամենը՝ 202 դրվագ: 1998-ին ու 2008-ին դրա հիման վրա 2 լիամետրաժ ֆիլմ էր նկարահանվել: Սերիալը բազմաթիվ մրցանակների է արժանացել, այդ թվում՝ 16 անգամ դառնալով «Էմմիի» ու 5 անգամ՝ «Ոսկե գլոբուսի» դափնեկիր: Կարդացեք նաև. 10 սերիալ, որոնք կարելի է դիտել գարնանը ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |