«Ռուսգիդրոն» կարող է վաճառել Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադը![]() 21 ապրիլի 2017 - 17:52 AMT PanARMENIAN.Net - «Ռուսգիդրո» ընկերությունն առաջիկայում մտադիր է քննարկել Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադը վաճառելու հնարավորությունը, քանի որ համարում է այն ոչ պրոֆիլային ակտիվ: Առաջիկա 2-3 ամսում ընկերությունը մտադիր է գնահատել ակտիվն ու առաջարկությունների փաթեթ ձևավորել պոտնեցիալ գնորդների համար: Այդ մասին լրագրողներին է ասել «Ռուսգիդրոյի» գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ջորջ Ռիժինաշվիլին: «Մենք ունենք Սևան-Հրազդանի կասկադը Հայաստանում, որը մտադիր ենք առաջիկայում օտարել: Դա ոչ պրոֆիլային ակտիվ է», -ասել է Ռիժինաշվիլին, հայտնում է Finanz.ru-ն: Նա հավելել է, որ դեռևս ընկերությունն ակտիվի գնահատում չի կատարել, սակայն մտադիր է դա անել մոտ ապագայում՝ 2-3 ամսում: «Մենք դեռևս ներքին գնահատում չենք կատարել, քանի որ ֆինանսական մոդելի վերլուծություն է կատարվում, սակայն օտարման մասին որոշումը բավականին կայուն է», -ասել է նա: Սևան-Հրազդան կասկադը հիդրոէներգետիկական համակարգ է, որը կազմված է մի քանի հիդրոէլեկտրակայաններից (ՀԷԿ-եր)։ Այն ներառում է 7 ՀԷԿ, որոնք են Սևանի, Հրազդանի, Արգելի, Արզնիի, Քանաքեռի, Երևան-1-ի և Երևան-3-ի ՀԷԿ-երը։ ՀԷԿ-երը տեղակայված են Հրազդան գետի վրա, օգտագործում են գետի բնական հոսքը և Սևանից հոսող ոռոգման ջուրը, որը հնարավորություն Է տալիս ոռոգել Հայաստանի գյուղատնտեսական հողերի 70 %-ը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |