Ամերիաբանկն ու VISA-ն «Եվրատեսիլի» կիսաեզրափակչի տոմսեր են խաղարկել![]() 21 ապրիլի 2017 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ին Ամերիաբանկի և VISA ընկերության կողմից համատեղ կազմակերպված քարտային արշավի եզրափակիչ խաղարկությունն էր, որի արդյունքով հաղթողներին տրամադրվեցին 2017-ի «Եվրատեսիլի» կիսաեզրափակչի 2 տոմս (յուրաքանչյուր տոմսը` 2 անձի համար): Վիճակահանության արդյունքում արկղից հանվեց խաղարկությանը մասնակցող հետևյալ 2 հերթական համարը` 1240, 1676: Արկղից հանվեց նաև հավելյալ երկու համար՝ 1474, 1023, այն դեպքի համար, եթե առաջին երկու քարտապանը հրաժարվեն տոմսերից: Խաղարկությանը մասնակցել են Ամերիաբանկի այն քարտապանները, ովքեր 2017-ի փետրվարի 23-ից ապրիլի 11-ն ընկած ժամանակահատվածում VISA քարտերով (բացառությամբ Business քարտերի) կատարել են նվազագույնը 100.000 դրամին համարժեք գումարի չափով անկանխիկ վճարումներ: Հաղթողները կարող են ստանալ իրենց մրցանակները՝ այցելելով Ամերիաբանկի գլխամասային գրասենյակ ապրիլի 21-ից մինչև ապրիլի 26-ը ներառյալ: Վերոնշյալ ժամկետի ավարտից հետո մրցանակը հնարավոր չի լինի ստանալ: «Մենք ամփոփում ենք VISA ընկերության հետ անցկացված համատեղ քարտային արշավը, որն ուներ երկու բաղադրիչ: Առաջինն ուղղված էր քարտերի վաճառքի խրախուսմանը. հաճախորդներին առաջարկում էինք վերցնել Visa Gold տեսակի քարտեր՝ վճարելով տարեկան ընդամենը 5000 դրամ, քարտերի ստանդարտ արժեքը տարեկան 20.000 դրամ է: Այս առաջարկն ակտիվորեն օգտագործվեց հաճախորդների կողմից: Երկրորդ բաղադրիչն ուղղված էր քարտերից անկանխիկ շրջանառության ավելացմանը: Նշեմ, որ այս անգամ հատուկ թիրախավորել էինք այն սեգմենտը, որը փոքր գործարքներ է կատարում: Միջին խավին էինք ուզում արտոնություններ տրամադրել, որի նպատակով սահմանել էինք շրջանառության 100.000 դրամ շեմը: Փետրվարի 23-ից ապրիլի 11-ը ցանկացած Visa քարտով կատարված 100.000 դրամ և ավելի գործարքով քարտը մասնակցում է խաղարկությանը», - ասաց Ամերիաբանկի մանրածախ բանկային ծառայությունների նախագծերի ղեկավար Հելեն Դանիելյանը: Նա նշեց, որ «Եվրատեսիլի» կիսաեզրափակչի տոմսը ներառում է հյուրանոցի, ավիատոմսի ծախսերը: «Մեր կողմից կատարված թիրախավորումը բավականին հաջող էր ստացվել. ունեինք 2780 քարտ, որոնք բավարարեցին 100.000 դրամ շեմի պահանջին և դրանցից 2130-ը Visa Classic և Visa Electron տեսակի քարտեր են», - հավելեց Դանիելյանը: Նա տեղեկացրեց, որ առաջիկայում նույնպես նախատեսում են իրականացնել նմանատիպ ակցիաներ, որոնք պետք է ուղղված լինեն քարտով կատարվող անկանխիկ գործառույթների ավելացմանը: Խաղարկության մասնակցության պայմաններին բավարարող Բանկի յուրաքանչյուր քարտատիրոջը նախապես ուղարկվել էր SMS հաղորդագրություն, որտեղ նշվել էր վիճակահանության մասնակցության իր հերթական համարը: «Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |