Հայաստանը կարեւորում է Բուլղարիայի հետ համագործակցությունը ԵՄ Գործողությունների ծրագրի համատեքստում30 հոկտեմբերի 2007 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Բուլղարիայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հոկտեմբերի 29-ին իր բուլղարացի գործընկեր Իվայլո Կալֆինի հանդիպումը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման սկզբին նախարարները գոհունակությամբ նշեցին, որ պատմամշակութային կապերով հարուստ ավանդական բարեկամական հարաբերությունները հիմք են երկու երկրների դինամիկ քաղաքական երկխոսության համար: Վերջին շրջանում ամենաբարձր մակարդակի փոխայցերը խթան են հանդիսացել գործակցության ծավալման համար: Նախարարները հատուկ կարեւորեցին երկկողմ տնտեսական համագործակցության զարգացումը, ինչին մեծապես կնպաստի Բուլղարիայի վարչապետ Սերգեյ Ստանիշեւի առաջիկա այցը Հայաստան: Այս առումով կարեւորվեց նաեւ Հայաստանի եւ Բուլղարիայի առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի ներուժի լիարժեք օգտագործումը, որի շրջանակներում նպատակահարմար համարվեց կազմակերպել երկու երկրների գործարարների հանդիպում: Նախարար Օսկանյանը հատուկ կարեւորեց Բուլղարիայի հետ համագործակցությունը ԵՄ-ի հետ ստորագրված Գործողությունների ծրագրի համատեքստում: Բուլղարական կողմը կարեւորեց ԵՄ շրջանակներում Սեւծովյան ներդաշնակեցում նախաձեռնության առաջքաշումը, որը նոր հեռանկարներ է բացում տարածաշրջանային համագործակցությունը խթանելու համար: Կողմերն անդրադարձան երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի, այդ թվում` երկու երկրների հարեւանների հետ ունեցած հարաբերություններին: Հատուկ անդրադարձ եղավ տարածաշրջանային հակամարտություններին` Լեռնային Ղարաբաղի եւ Կոսովոյի հիմնախնդիրների շուրջ ընթացող զարգացումներին: ՀՀ արտգործնախարարի խնդրանքով պրն. Կալֆինը ներկայացրեց հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած ԵՄ միջկառավարական կոնֆերանսի արդյունքները` նշելով, որ անդամ երկրների կողմից համաձայնեցված պայմանագիրը հնարավորություն է ընձեռում խուսափել ճգնաժամից` նոր էջ բացելով Միության հետագա զարգացման համար: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |