Խորենացիի դեպքերով Արման Առաքելյանը կազատազրկվի 3 տարով

Խորենացիի դեպքերով Արման Առաքելյանը  կազատազրկվի 3 տարով

PanARMENIAN.Net - Խորենացիի դեպքերով կալանավորված Արման Առաքելյանը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնել է նրա պաշտպան Արա Ղարագյոզյանը:

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը ապացուցված է համարել Արման Առաքելյանի մեղքը, հայտնում է «Ա1+»-ը:

Մեղադրողը միջնորդել էր նրան դատապարտել 4 տարվա ազատազրկման:

Արման Առաքելյանն իր վերջին խոսքում ընդունել էր իր մեղքը:

Արման Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել 2016թ. հուլիսի 20-ին զանգվածային անկարգություններին մասնակցելու ընթացքում ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։

Խորենացու փողոցում զանգվածային անկարգությունների գործով 3 տարի ժամկետով դատապարտված Հայկ Հովհաննիսյանն ազատ է արձակվել2017-ի մարտին: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է դատական ակտը և սահմանել փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---