ՍԴ-ն մերժել է «Քաղաքացի դիտորդի»՝ ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջը![]() 21 ապրիլի 2017 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանը մերժել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիմումը և վերադարձրել այն: Այս մասին հայտարարել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Նախաձեռնությունը պահանջում էր անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները: «Սահմանադրական դատարանը մերժել է պահանջը՝ համարելով, որ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակում ներկայացված սուբյեկտները չեն հանդիսանում ՍԴ դիմելու իրավասություն ունեցող սուբյեկտներ», - ասել է Եգորյանը: Նա տեղեկացրել է նաև, որ ՍԴ որոշումը բողոքարկել են Սահմանադրական դատարանի նախագահին՝ խնդրելով, որ այդ հարցը քննության հանձնել դատական կազմին: 2017-ի ԱԺ ընտրություններին մասնակցել էին 5 կուսակցություն և 4 դաշինք։ Քվեարկության արդյունքում Ազգային ժողով են անցել՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք, ՀՅԴ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |