ՍՏՀԿ-ի Անկարայի հռչակագրի տեքստում արտացոլված չէ Ադրբեջանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցով30 հոկտեմբերի 2007 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) ԱԳՆ ղեկավարների համաժողովին ընդունված Անկարայի հռչակագրի տեքստում արտացոլված չէ Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ի թղթակցին ՀՀ ԱԳՆ-ում, Հռչակագրի 14-րդ կետում նշված է. «Հաստատում ենք, որ տարածաշրջանի ձգձգվող հակամարտությունները խանգարում են համագործակցությանը, դրանք պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով` հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների վրա»: «Ադրբեջանակ ԶԼՄ-ները հերթական անգամ դեզինֆորմացիա են տարածում»,- նշել են ՀՀ ԱԳՆ-ում:Հիշեցնենք, որ ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը հայտնել է, որ «հռչակագրում նաեւ արտացոլված է Ադրբեջանի դիրքորոշումը, «որով կոչ է արվում ՍՏՀԿ երկրներին արձագանքել Հայաստանի բռնազավթողական քաղաքականությանը, որը հանգեցրել է ամբողջ տարածաշրջանի ապակայունացմանը»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |