Փայլանը Մեջլիսից պահանջել է քննել 1915-ին հայերի «տեղահանության մասին» օրենքի հետևանքները![]() 21 ապրիլի 2017 - 19:16 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի հայ պատգամավոր Գարո Փայլանը Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանության մասին օրենքի հետևանքներն ուսումնասիրելու վերաբերյալ դիմում է ներկայացրել Մեջլիսի ղեկավարությանը: «Ժամանակավոր տեղահանության օրենք»-ը ընդունվել էր 1915 թվականի մայիսի 27-ին և ուժի մեջ էր մտել նույն թվականի հունիսի 1-ին, նշում է Ermenihaber-ը՝ հղում անելով «Ակոսին»: Օրենքի ընդունմանը հետևեց հայերի, հույների, ասորիների տեղահանությունն ու ցեղասպանությունը: 2016 թվականի ապրիլին Փայլանը մեջլիս էր տարել Ցեղասպանության ժամանակ զոհված 7 հայ տատգամավորների, այդ թվում՝ Գրիգոր Զոհրապի, Նազարեթ Տաղավարյանի, Համբարձում Բոյաջյանի, Կարապետ Փաշայանի լուսանկարները և պահանջել է թուրքական խորհրդարանից՝ հետաքննություն սկսել նրանց սպանության առթիվ: Կարդացեք նաև. Փայլան. Ցեղասպանության հարցում թուրք պատգամավորները կորցրել են բազմակարծության իրավունքը ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |