Գարնանային weekend. Ջահերով երթ, Երկրի օր, համերգներ, մարզումներ և ֆիլմեր21 ապրիլի 2017 - 19:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում գարունն է տիրում իր ողջ գեղեցկությամբ. ծառերը ծաղկել են, կանաչել, օդը բուրավետ է, իսկ տրամադրությունը՝ բարձր: Այս հանգստյան օրերին մայրաքաղաքում կարելի է հետաքրքիր ժամանակ անցկացնել ըստ նախասիրությունների՝ գնալ համերգների, այցելել կինոթատրոններ, մասնակցել մասսայական մարզումների և իհարկե չմոռանալ Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումների մասին: PanARMENIAN.Net –ն առանձնացրել է մի քանի հետաքրքիր տարբերակ գարնանային այս weekend-ն ավելի հիշարժան դարձնելու համար: Իսկ դուք ո՞ր մեկը կընտրեք: Մեծ Եղեռնի 102-րդ տարելից
Ապրիլի 22-ին Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի է ունենալու Մեծ եղեռնի 102-րդ տարելիցին նվիրված «Հուշաքարտեզ» միջոցառումը, որին մասնակցելու են 1915 թվականի ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ Հայաստանից և սփյուռքից: Միջոցառումը կսկսվի ժամը 15:00-ին: Մուտքն ազատ է։ Ապրիլի 22-ին՝ 19:00-ին, Հաղթանակի զբոսայգու Արենի լճի տարածքում տեղի կունենա Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին նվիրված մոմավառության: Ապրիլի 23-ին Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում կկայանա արդեն ավանդական դարձած Ջահերով երթը դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ: Երթը կմերկնարկի Ազատության հրապարակից ժամը 20:00-ին: Երաժշտական քաղաք
Ապրիլի 22-ին Jose Lounge Bar-ում համերգով հանդես կգա Կուբայից ժամանած երգչուհի Իվոն Ֆերնանդեսը: Կհնչեն լատինաամերիկյան, իսպանական և այլ հայտնի հիթային կատարումներ: Համերգի սկիզբը՝ ժամը 20:00, մուտքն ազատ է: Kami երաժշտական ակումբում ապրիլի 22-ին ելույթ կունենան Kami Friends Project-ի անդամները: Համերգի սկիզբը՝ ժամը 21:30-ին, տոմսերի արժեքը՝ 3000 դրամ: Ապրիլի 23-ին Kami երաժշտական ակումբում ելույթ կունենա Վիգեն Հովսեփյանը բենդով, կհնչի հայկական և իսպանական երաժշտություն: Համերգի սկիզբը՝ ժամը 21:30-ին, տոմսերի արժեքը՝ 5000 դրամ: «Մեցցո» երաժշտական ակումբում ապրիլի 23-ին ելույթ կունենա Absolute Band-ը: Երեկոյի սկիզբը՝ ժամը 21:30-ին, մուտքը՝ 2000 դրամ: Առողջ մարմնում՝ առողջ հոգի
Առաջնորդվելով «կյանքը` սպորտի ռիթմով» սկզբունքով՝ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ապրիլի 22-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքում կազմակերպում է առավոտյան բացօթյա մարզումներ: Մարզումները կանցկացնեն Հայաստանի ֆիթնեսի լավագույն մարզիչներից մի քանիսը: Մասսայական մարզումների միջոցով նախարարությունը նպատակ է հետապնդում խթանել առողջ ապրելակերպը՝ այն դարձնելով կենսակերպի անբաժան մաս: Մարզումները կսկսվեն առավոտյան ժամը 11:00-ից և կշարունակվեն մինչև 13:00: Մարզումները ներառելու են 6 մարզատեսակ. warm-up, breakletics, cross-fit, tabata, stretching, trx: Մասնակցությունն ազատ է և առանց տարիքային սահմանափակման: Շարժում: Բույր: Ձայն:
Ապրիլի 22-ին Սերգեյ Փարաջանովի թանգարանում տեղի կունենա երեք ներկայացում: Առաջինը Մերի Կիրակոսյանի «Ժամանակը» անվանումով շարժման փերֆորմանսն է, այնուհետև Արման Մանուկյանը կներկայացնի «Հիշողության կլոն» բույրի փերֆորմանսը, իսկ վերջում Ռզգան Հասոյանն ու Օսման Կուրթալան կներկայացնեն «Արևի պաշտամունք» կոչվող ձայնի փերֆորմանսը: Ներկայացումները կսկսվեն ժամը 18:00-ին և կտևեն մինչև ժամը 19:30: Երկրի օր բուսաբանական այգում
Ապրիլի 22-ին «Աջակցություն բուսաբանական այգուն» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանի բուսաբանական այգին նշելու է Երկրի օրը, որի շրջանակներում ամբողջ օրվա ընթացքում մուտքն այգի լինելու է անվճար, ինչպես նաև կազմակերպվելու են հետաքրքիր միջոցառումներ: Ժամը 9:30-10:30 այգու կենտրոնական հատվածում Սիրողական հեծանվասպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի կողմից կկազմակերպվի անվճար հեծանվային վարժանք բոլոր ցանկացողների համար։ Ժամը 10:00-ից այգու սկզբնամասում տեղի կունենա WWF-Հայաստանի «Հայոց լեռների արքակովկասյան ընձառյուծ» ցուցահանդեսի բացումը։ Ժամը 10:00-ին WWF-Հայաստանը և «Այբ» դպրոցը կազմակերպում են դպրոցի աշակերտների ճանաչողական այց Երևանի բուսաբանական այգի, որի շրջանակներում այգու տարածքում կտեղադրվի աշակերտների կողմից պատրաստված ավելի քան 15 թռչնաբույն։ Կինոսերների համար
«Սինեմա Սթար» և «ԿինոՊարկ» կինոթատրոններում առաջիկա հանգստյան օրերին կինոսերները կկարողանան դիտել հետևյալ ֆիլմերն ու մուլտֆիլմերը. «Գեղեցուհին և հրեշը» (Beauty and the Beast), «Խոհանոց: Վերջին պայքարը» (Кухня. Последняя битва), «Ուրֆին Ջուսը և իր փայտե զինվորները» (Урфин Джюс и его деревянные солдаты), «Ֆորսաժ 8» (The Fate of the Furious), «Հեռանալ գեղեցիկ» (Уйти красиво), «Փոքրիկ բոսսը» (The Boss Baby): Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |