Իսրայելի ԱՆ. Պետք է հասնենք նրան, որ Լապշինն իր պատիժն Իսրայելում կրի

Իսրայելի ԱՆ. Պետք է հասնենք նրան, որ Լապշինն իր պատիժն Իսրայելում կրի

PanARMENIAN.Net - Իսրայելը շարունակում է ջանք գործադրել, որպեսզի օգնի Ադրբեջանում կալանավորված բլոգեր Ալեքսանդր Լապշինին, որը միևնույն ժամանակ ՌԴ-ի և Իսրայելի քաղաքացի է: Այս մասին ասել է Իսրայելի արդարադատության նախարար Աելեթ Շակեդը:

«Եթե նա դատապարտվի Ադրբեջանում, ապա մենք պետք է հասնենք նրան, որպեսզի իր պատիժը նա կրի Իսրայելում»,- մանրամասնել է նախարարը, հաղորդում է Interfax-ը:

Մի քանի անգամ Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջան այցելած Լապշինը ձերբակալվել է Մինսկում 2016 թվականին՝ Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:

Նա նաև նշել է, որ Ռուսաստանն ու Իսրայելը նախատեսում են մինչև տարեվերջ փաստաթուղթ ստորագրել երկու երկրի միջև արտահանձման պարզեցման վերաբերյալ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---