ԱՄՆ Վայոմինգ նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը22 ապրիլի 2017 - 09:40 AMT PanARMENIAN.Net - Վայոմինգը դարձել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ 45-րդ նահանգը: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևմտյան տարածաշրջանի գրասենյակը: «Թե՛ Հայոց, և թե՛ Հրեական ցեղասպանությունների վայրագությունները աներևեկայելի էին», - ասել է Վայոմինգի նահանգապետ Մեթյու Միդը՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևմտյան տարածաշրջանի գրասենյակին ուղղված նամակում՝ դրանով իսկ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը և այն հավասարեցնելով Հրեաների ողջակիզմանը։ «Կարևոր է, որպեսզի բոլորը հասկանան՝ պատմության կրկնությունը անթույլատրելի է», - շեշտել է նահանգապետը՝ զորակցություն հայտնելով հայ համայնքին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան ընդառաջ։ Հայ դատի հանձնախմբի Արևմտյան տարածաշրջանի ղեկավար Նորա Հովսեփյանը ողջունել է նահանգապետի հայտարարությունը. «Շնորհակալություն ենք հայտնում Վայոմինգի նահանգապետին պատմական ճշմարտության կողքին կանգնելու և իր ձայնը Հայոց ցեղասպանության ճանաչման և հիշատակի կոչերին միացնելու համար»։ Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրությունում նշված է, որ Վայոմինգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում կարևոր դեր են խաղացել կազմակերպության ներկայացուցիչները, ովքեր այս տարի ավելի վաղ հանդիպել են նահանգապետի հետ, ինչի մասին Մեթյու Միդը ևս հիշատակել է իր նամակում։ Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրեքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասսայական կոտորածները` որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան. ՔՊ բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ «Ճիշտ ենք անում, եթե խառվում ենք քաղաքականությանը՝ դուք չեք կարողանում, դրա համար մենք ենք խառնվում»,–ասել է նա Միրզոյանը հուսով է՝ Ալմաթիի բանակցություններում գրավոր կարձանագրվեն Երևանի և Բաքվի պարտավորությունները Նրա խոսքով ՝ երկկողմ հանձնաժողովները շարունակում են քննարկել սահմանների դելիմիտացիայի մանրամասները ՀՀ-ն ու Հունգարիան տնտեսական գործակցության մասին համաձայնագիր են կնքել Միրզոյանը Բուդապեշտում է պաշտոնական այցով ԱՄՆ դեսպանը Շուշի է այցելել Մինչ օրս նման այց տեղի չէր ունեցել |