Սբ Հովհաննես եկեղեցու աղոթատունը վերանորոգվել է ու վերաօծվել22 ապրիլի 2017 - 10:21 AMT PanARMENIAN.Net - Լոռու մարզի Գարգառ համայնքի` 1907 թվականին կառուցված Սբ Հովհաննես եկեղեցու աղոթատունը վերականորոգվել է ու վերաօծվել: Աշխատանքները կատարվել են տեղի հոգևոր հովիվ Տեր Մերուժան քհն Սողոյանի, գյուղապետի և «Լույս» կրթական հիմնադրամի տնօրեն Ժակլինի Կարա-Ասլանյանի և ուսանողների միջոցներով, հաղորդում է «Երկիր մեդիան»: Ապրիլի 21-ին բարերարների շնորհիվ վեջին տարիներին վերանորոգված աղոթատունը կրկին իր դռներն է բացել հավատավորների առջև: Սուրբ Հովհաննես եկեղեցին վերաօծվել է թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ: Գարգառ գյուղի եկեղեցին կառուցվել է 1905-1907 թթ։ Կառուցել են հույն վարպետները գյուղի հայ վարպետների հետ միասին։ Եկեղեցին կառուցվել է գյուղի հասարակության միջոցներով։ Եկեղեցու զանգը բերվել է Ռուսաստանի Տուլա քաղաքից, այն պահպանվում է մինչև օրս։ Եկեղեցին երկրաշարժից հետո կանգուն է մնացել և այժմ այն գործում է։ Ժամանակին չեն պահպանվել եկեղեցական շատ հարստություններ, սրբանկարներ, գրքեր։ Գյուղի առաջին քահանա է օծվել Մկրտիչ Հովակիմի Տեր-Մովսիսյանը, որը մինչև քահանա օծվելը սովորել և ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ Նա քահանա է եղել 1907 թ.-ից մինչև 1925 թ։ Նրա գործունեության հիմնական նպատակը եղել է գյուղի բնակչության պաշտպանությունը թուրք ելուզակների հարձակումներից։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» Սերժ Սարգսյանն արդարացվել է հանցակազմի բացակայության հիմքով Վերացվել է նրա խափանման միջոցը՝ երկրից բացակայելու արգելքը |