Welt. ԵՄ-ն մտադիր է քննարկել Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների կասեցման հարցը22 ապրիլի 2017 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը մտադիր է քննարկել միությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները ժամանակավորապես կասեցնելու հարցը երկրի սահմանադրության մեջ ուղղումների վերաբերյալ հանրաքվեից հետո: «Այդ թեման ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում կլինի: Հանդիպումը նախատեսվում է Մալթայում ապրիլի 28-29-ին: ԱԳ նախարարները կոչ կանեն Եվրահանձնաժողովին քննարկել, թե ինչպես է Անկարան խախտել բանակցությունների հիմնական գծերը և, համապատասխանաբար, հարկավոր չէ արդյոք դրանք ժամանակավորապես դադարեցնել»,-ասել է եվրոպացի դիվանագետը, որը ծանոթ է իրավիճակին, հայտնում է ՏԱՍՍ-ը Welt-ի վրա հղումով: ԵՄ-ում ելնում են նրանից, որ ԵՀ-ն խորհուրդ է տալիս առաջիկայում կասեցնել Անկարայի հետ բանակցություններն անորոշ ժամանակով Թուրքիայում «ազատության, ժողովրդավարության և մարդու իրավունքների սկզբունքների լուրջ և տևական խախտումների պատճառով»: Թուրքիայում ապրիլի 16-ին կայացած հանրաքվեի նախնական արդյունքներով՝ քվեաթերթիկների 99.9%-ի հաշվարկից հետո, աննշան առավելություն են գրացնել Սահմանադրության փոփոխության կողմնակիցները՝ խորհրդարանականից նախագահական կառավարման համակարգի անցնելու կողմնակիցները կազմել են քվեարկությանը մասնակցածների 51.2%-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Առավոտյան ժամը 8-ին հավաքվելու ենք սբ Աննա եկեղեցու բակում՝ անելիք ունենք Թե ինչ է արվելու, սրբազանը նախընտրել է նախապես չհայտարարել Պապիկյանն ու Բելգիայի փոխվարչապետը պաշտպանության ոլորտում գործակցության հարցեր են քննարկել Քննարկվել է նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը Հանրապետության տոնի առթիվ վարչապետն ու նախագահը պետպարգևներ են հանձնել Կամո Ցուցուլյանին շնորհվել է փրկարար ծառայության գեներալ-մայորի կոչում Բլինքեն. ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանն ուղղված աշխատանքը Նա նշել է, որ Վաշինգտոնը, նախկինի պես, պատրաստ է աջակցել այդ ջանքերին |