ԵԱ. Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 6-րդն է բազմամարտում22 ապրիլի 2017 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում անցկացվող մարմնամարզության Եվրոպայի առաջնությանը մեկնարկել են եզրափակիչները: Բազմամարտում Արթուր Դավթյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը (82.864 միավոր): Արթուր Դավթյանը մասնագիտացված է հենացատկ վարժության վրա, իսկ բազմամարտում նոր է հանդես գալիս: Եվրոպայի չեմպիոն է դարձել ուկրաինացի Օլեգ Վերնյաևը (85.866), երկրորդը` Ռուսաստանի ներկայացուցիչ Արթուր Դալալոյանն էր (85.498), երրորդը` բրիտանացի Ջեյմս Հոլը (84.664): Ապրիլի 22-ին օղակներ վարժության եզրափակչում կմրցեն Արթուր Թովմասյանը և Վահագն Դավթյանը, իսկ նժույգթափերում` Հարություն Մերդինյանը, հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: 2017-ի մարտին Դոհայում անցկացված մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլում ՀՀ մարմնամարզիկները նվաճեցին մեկական ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալ: Արթուր Դավթյանը Եվրոպայի պատանեկան (2010) չեմպիոն է և 3-րդ փուլի աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր, 2012-ի օլիմպիական խաղերի անդամ: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |