Մարսելում բացվել է Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակը22 ապրիլի 2017 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ին Մարսելում պաշտոնապես բացվել է 1921 թվականի մարտի 15-ին Բեռլինում Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկին՝ Թալեաթ Փաշային գնդակահարած Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակը: Հանդիսավոր արարողությանը մասնակցել է ֆրանսահայ Ազատ Կազանջյանը, որը պատմել է իր տպավորությունների մասին: Հրապարակը գտնվում է Կամբոջայի և Մոնտեբելո դյու Վալոն փողոցների խաչմերուկում: «Գաղափարը ֆրանսահայ Օհան Հեքիմյանինն է: Նա դիմել էր Մարսելի 6-րդ և 8-րդ վարչական շրջանների պրեֆեկտ Իվ Մորենին, իսկ նա, իր հերթին, առաջարկել էր գաղափարը կյանքի կոչել իր ղեկավարած շրջանում: Այն, որ Մարսելում Թեհլերյանի անվան հրապարակ հայտնվեց, մեծ պատիվ և հպարտութուն է ֆրանսահայ համայնքի համար»,-ասել է Կազանջյանը՝ նշելով, որ իրադարձությունն աննախադեպ է ոչ միայն Ֆրանսիայի, այլ ամբողջ Եվրոպայի համար, հայտնում է Sputnik Արմենիան: Միջոցառմանը մասնակցել են Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդինը, հասարակական և քաղաքական գործիչներ, ինչպես նաև Մարսելի հայ համայնքի ավելի քան 500 ականավոր ներկայացուցիչներ: 1921-ին Թեհլերյանը մասնակցել է Դաշնակցության Նեմեսիս գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազմակերպչին՝ Թալեաթ փաշային։ Նույն տարվա մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում նա գնդակահարել է Թալեաթին և ձերբակալվել։ Սակայն 1921 թվականի հունիսի 2-ին գերմանական դատարանը անմեղ է ճանաչել նրան։ Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |