Նախարար. Գոշի տարածքում աշխատանքներ նախաձեռնողը պատասխանատվության կենթարկվի![]() 22 ապրիլի 2017 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Գոշ լճի տարածքում ապօրինի աշխատանքներ նախաձեռնողը վարչական պատասխանատվության ենթարկվի: Այս մասին նախարարությունում բնապահպանների հետ հերթական հանդիպմանը հայտարարել է Արծվիկ Մինասյանը: Հետքն ապրիլի 11-ին տեղեկատվություն է հրապարակել, ըստ որի Գոշ լճի տարածքում իրականացվում է ապօրինի հողային աշխատանքներ: Հայտնի է դարձել, որ «Վենդոռ» ընկերությունը «Դիլիջան» ազգային պարկի տարածք ծանր տեխնիկա է մտցրել, հարթեցնում ու լայնացրել է դեպի Գոշ լիճ տանող ճանապարհը, լճից տիղմը հանել ու կուտակել ափի երկայնքով։ Հրապարակումն ուղեկցվում էր լուսանկարներով և տեսանյութով: «Գործողություններն այս պահին դադարեցվել են: Որևէ գործողություն այնտեղ չի կարող դրսևորվել վարձակալի կողմից, քանի դեռ վերջինիս ծրագիրը օրենքով չի կազմվել և չի անցել բնապահպանական փորձաքննություն»,- տեղեկացրել է նախարարը, գրում է Aysor.am-ը: Նա նշել է, որ նկատողություն է հայտարարվել անտառապահին. «Նա առնվազն պետք է տեղեկացված լիներ և համարժեք գործողություն իրականացներ կամ զեկուցեր այդ մասին»: Նրա հավաստմամբ՝ հետևելու են, որպեսզի վարչական պատասխանատվության ենթարկվի նախաձեռնողը, որն առանց փորձաքննության իրականացրել է գործողություններ: Այլ մանրամասները քիչ ուշ՝ տեսանյութում: Մինասյանը նաև տեղեկացրել է, որ Գոշ լճի ափին ձևավորված տիղմը կտեղափոխվի, տարածքը կմաքրվի: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |