Կանադայի վարչապետ. Հարգում ենք Ցեղասպանության արդյունքում կյանքներ կորցրած մարդկանց հիշատակը![]() 22 ապրիլի 2017 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ: Նա մասնավորապես ասել է. «Մենք հավաքվում ենք հիշատակելու հայ բնակչության կյանքերի ողբերգական կորուստը մեկ դար առաջ: 2015-ին Կանադայի համայնքների պալատը միաձայն հայտարարություն է ընդունել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին: Այս օրը հիծում ենք այն մարդկանց, որոնք անարդար կերպով կորցրեցին իրենց կյանքերն ու տառապեցին Ցեղասպանության արդյունքում: Հարգանքի տուրք ենք մատուցում զոհերին ու նրանց ժառանգներին, որոնցից շատերը բնակվում են Կանադայում», մեջբերում է Horizonweekly-ն: Նա նշել, որ կանադացիները, անկախ իրենց հավատքից ու էթնիկ պատկանելիությունից, միասնական են հիշատակման մեջ և վերահաստատում են իրենց նվիրվածությունը՝ երբեք անտարբեր չլինել ատելության կամ բռնության դրսևորումների հանդեպ: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |