Դանիայում հաջողությամբ փորձարկել են քաղցկեղի դեմ պայքարի նոր մեթոդը![]() 22 ապրիլի 2017 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Հակաքաղցկեղային թերապիայի նոր մեթոդը, որը մշակվել է Դանիայում, ցույց է տվել իր արդյունավետությունը մկների վրա փորձարկումների ժամանակ: Ինչպես հայտնում է Դանիայի գիտական նորությունների videnskab.dk ինտերնետ պորտալը, գիտնականներին հաջողվել է կասեցնել միզապարկի ուռուցքների աճը, որոնց վրա չի ազդում քիմիաթերապիան: «Հեռանկարները, որոնք բացում է ստացած արդյունքը, շատ լայն են: Այդ մեթոդը կարող է օգնել այն հիվանդներին, որոնց դեպքում ստանդարտ քիմիաթերապիան արդյունավետ չէ»,-ասել է հետազոտության համահեղինակ Մադս Դաուգորդը: Փորձնական բուժում ստացած մկների 80 տոկոսը բուժման ավարտին ողջ է մնացել, իսկ կրծողները, որոնց բուժել են ստանդարտ մեթոդներով, սատկել են: Սա լավ արդյունք է, սակայն ռիսկ կա, որ մարդկանց պարագայում նոր մեթոդը կարող է այդքան արդյունավետ չլինել, գրում է ՏԱՍՍ-ը: Աղմկահարույց բացահայտումը, որի հիման վրա մշակվել է նոր մեթոդաբանությունը, արվել է 2015-ին, գրեթե պատահաբար: Մի խումբ դանիացի գիտնականներ, որոնք աշխատում էին մալարիայի դեմ պատվաստանյութի վրա, շատ արդյունավետ միջոց էին հայտնաբերել տոքսինների տեղափոխման համար, որոնք օգտագործվում են քաղցկեղի դեմ պայքարում: Նրանց կողմից զատված սպիտակուցը կարող է միանալ բջիջներին ուռուցքների 90 տոկոսի դեպքում՝ անտեսելով առողջ հյուսվածքները: Միացնելով սպիակուցին դեղորայքային «մարտագլխիկը», գիտնականները հայտնաբերել են, որ դեղամիջոցը կարողանում է գտնել և սպանել ուռուցքային բջիջները: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |