Gallup. Երևանցիների մեծ մասը վստահում է Մարգարյանին հիմնախնդիրների լուծման հարցում22 ապրիլի 2017 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Հարցված երևանցիների մեծամասնությունը կարծում է, որ առաջիկա ընտրություններում քաղաքապետի պաշտոնի համար պայքարող թեկնածուներից Տարոն Մարգարյանն ունակ կլինի լուծել քաղաքացիների բարձրացրած հիմնախնդիրները, 12.1 տոկոսը նույն հարցում վստահում է Նիկոլ Փաշինյանին, իսկ 4.2 տոկոսը՝ Զարուհի Փոստանջյանին: Gallup International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Զի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է կազմակերպության կողմից իրականացված «Երևան քաղաքի հիմնախնդիրները/ քաղաքապետի թեկնածուների վարկանիշերն առ ապրիլի 20-ը» թեմայով արված հարցման առաջին արդյունքները: Հարցվածների թիվը 1044 է, իրականացման մեթոդը՝ դեմ առ դեմ: Հարցումն իրականացվել է ապրիլի 12-20-ն ընկած ժամանակահատվածում: Հարցումից պարզ է դառնում, որ որպես առաջնային խնդիր երևանցիների մեծամասնությունը տեսնում է քաղաքային տրանսպորտի խնդիրը: Ըստ երևանցիների՝ ամենալավ ճարտարապետական տեսքն ունեն Կենտրոն, Ավան, Դավիթաշեն վարչական շրջանները, իսկ ամենավատը՝ Շենգավիթը և Նուբարաշենը: Նավասարդյանի խոսքով, հաջորդ հարցումը կիրականացվի մայիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում, գրում է Armlur.am-ը: Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել ընդամենը երեք քաղաքական ուժ: «Ծառուկյան» դաշինքը, ՀՅԴ-ն, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հրաժարվել էին ընտրություններին մասնակցությունից: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |