Արամ Ա. Ցեղասպանության ճանաչումը ենթադրում է սխալի ուղղում![]() 22 ապրիլի 2017 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Ցեղասպանության ճանաչումը սխալի ուղղում է ենթադրում: Այս մասին Լիբանանում ասել է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն: «Ցեղասպանությունը մարդկության դեմ ոճիր է, իսկ մարդկության դեմ կատարված ոճրագործության պատիժը` ըստ միջազգային օրենքի, բարոյական, օրինական և քաղաքական հանձնառություն է, պատժից խուսափելը` անիրավություն և Ցեղասպանության շարունակություն», - ասել է Արամ Ա-ն: Նա նաև ընդգծել է, որ ըստ միջազգային օրենքի, մարդկության դեմ գործած ոճիրները և մասնավորապես Հայոց ցեղասպանության ճանաչումը ենթադրում է սխալի ուղղում, տեղեկացնում է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |