Ֆրանսիայի նախագահի ընտրությունների առաջին փուլում հաղթել է Մակրոնը![]() 24 ապրիլի 2017 - 09:52 AMT PanARMENIAN.Net - «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը և «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենը Ֆրանսիայի նախագահական ընտրություններում առաջ են անցել մրցակիցներից և պաշտոնի համար կպայքարեն 2-րդ փուլում: Ներքին գործերի նախարարության հրապարակած՝ ապրիլի 23-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլի վերջնական արդյունքների համաձայն, Մակրոնը ստացել է ձայների 23.75%-ը, իսկ Լը Պենը՝ 21.53%, Reuters-ին հղումով հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Նշվում է, որ նախագահի պաշտոնին հավակնող 2 թեկնածուն 2 շաբաթ անց՝ մայիսի 7-ին, մրցելու են ընտրությունների 2-րդ փուլում: Մինչդեռ մրցապայքարի մյուս մասնակիցները՝ Ֆրանսուա Ֆիյոնն ու Ժան-Լյուկ Մելանշոնը, հավաքել են ձայների 19.91 և համապատասխանաբար՝ 19.64%-ը: Ավելի վաղ Մակրոնի թեկնածությանը կողմ են արտահայտվել Ֆրանսիայի իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչները, ինչպես նաև նրա նախկին մրցակիցներ Բենուա Ամոնն ու Ֆրանսուա Ֆիյոնը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |