Լևոն Արոնյանի անձնական վարկանիշը բարձրացել է 3 հորիզոնականով![]() 24 ապրիլի 2017 - 10:18 AMT PanARMENIAN.Net - Լևոն Արոնյանի տպավորիչ հաղթանակով ավարտված Grenke Chess Classic 2017 մրցաշարի վերջին տուրում հայկական շախմատի առաջատարը սևերով ոչ-ոքի է խաղացել Ֆաբիանո Կարուանայի հետ: Պարտիայի ամբողջ ընթացքում Արոնյանը մեծ առավելություն է ունեցել, և Կարուանան միայն հրաշքով է կարողացել խուսափել պարտությունից, հաղորդում էին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Արդեն նախավերջին տուրում Լևոն Արոնյանն ապահովել էր առաջին տեղը: Արոնյանի վերջնական արդյունքն է 7 հնարավորից 5.5 միավոր: Երկրորդ տեղը կիսել են աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը և Ֆաբիանո Կարուանան, ովքեր Արոնյանից հետ են մնացել միանգամից 1.5 միավորով: Այս հաջողության շնորհիվ Արոնյանի անձնական վարկանիշը բարձրացել է 15.3-ով և համաշխարհային դասակարգման ընթացիկ հաշվարկում 9-րդից բարձրացել է 6-րդ տեղ: Գերմանիայում անցկացված մրցաշարը Լևոն Արոնյանն անցել է առանց պարտության: Նա ոչ ոքի է խաղացել Գեորգ Մեյերի, Մագնուս Կարլսենի եւ Ֆաբիանո Կարուանայի հետ, իսկ ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի, գերմանացի Մատիա Բլուբաումի, Ադրբեջանի ներկայացուցիչ Արկադի Նայդիչի և մրցաշարի միակ կին մասնակից, չինացի Հոու Յիֆանի հետ պարտիաներն ավարտել է հաղթանակով: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |