Ուրուգվայում Ցեղասպանության տարելիցին նվիրված Ջահերով երթ է կայացել![]() 24 ապրիլի 2017 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ի երեկոյան Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի Անկախության հրապարակից մեկնարկել է Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված Ջահերով երթ: Տեղի հայ համայնքից հայտնում են, որ երթի հարյուրավոր մասնակիցները ջահերով, դրոշներով, ցուցապաստառներով ու բարձրախոսներով քայլել են մայրաքաղաքի գլխավոր պողոտայով: 1.5 ժամ տևած արդարության և պահանջատիրության երթի մասնակիցները քաղաքապետարանի բակում նաև մասնակցել են հատուկ արարողության: ՀՅԴ Երիտասարդական միությունը ընթերցել է հատուկ ուղերձ՝ դատապարտելով թուրքական իշխանությունների ժխտողական քաղաքականությունն ու պատրաստակամություն հայտնել շարունակելու պահանջաիրությունն ու արդար դատի համար մղվող համատեղ պայքարը մինչև վերջնական ճանաչում ու հատուցում թուրքական իշխանությունների կողմից: Վերջում հայկական դրոշի գույներով բազմաթիվ փուչիկներ են արձակվել դեպի երկինք: Կիրակի օրը՝ ապրիլի 23-ին, Ուրուգվայի հայկական Սբ Ներսես Շնորհալի եկեղեցում մատուցվել է հոգեհանգստի կարգ: 102 տարի է անցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից: 1915-ի ապրիլի 24-ին երիտթուրքերի կառավարությունը հրաման արձակեց Ստամբուլի ամբողջ հայ մտավորականությանը բռնագաղթի ենթարկելու մասին: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |