«Խոստումի» սաունդթրեքը՝ Սերժ Թանկյանի ու Վերոնիկա Սթալդերի կատարմամբ (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ երաժիշտ, SOAD մենակատար Սերժ Թանկյանը, Authentic Light նվագախումբը և շվեյցարացի երաժիշտ, երգահան Վերոնիկա Սթալդերը ներկայացրել են Հայոց ցեղասպանությանը նվիրված «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքը: Երաժիշտ և ակտիվիստ Սերժ Թանկյանը ֆիլմի երաժշտական մասի խորհրդատուն է, նա աջակցել է ֆիլմի սաունդթրեքի համար հայկական ժողովրդական երգի` «Սարի սիրուն յարի» ժամանակակից ներկայացմանը: «Խոստումը» Ֆիլմը ներկայացնում է սիրո պատմություն, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության օրերին: Պրեմիերան կայանալու է ապրիլի 21-ին` Ցեղասպանության 102-րդ տարելիցից առաջ։ Ֆիլմի հայաստանյան պրեմիերան կլինի ապրիլի 27-ին: Հայ մեծանուն բարերար Քըրք Քըրքորյանի Survival Pictures ընկերության կողմից ստեղծված «Խոստումը» ֆիլմը բեմադրել է «Հոթել Ռուանդա» ֆիլմի պրոդյուսեր, օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջը: Ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել Էլթոն Ջոնը, Լեոնարդո դի Կապրիոն, Սիլվեստր Ստալոնեն, Դոն Չիդլը, Ռայան Գոսլինգը, Ջեյսոն Բեյթմանը, Օրլանդո Բլումը, Ջորջ Քլունին, Շերը, Ալեքսիս Օհանյանը, Նինա Դոբրևը, Քիմ Քարդաշյանը, Յուրա Մովսիսյանը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |